ՌԴ զինուժը «Տոռ-Մ2» ԶՀՀ-ներով խոցել է պայմանական օդային թիրախներ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զենիթահրթիռային ստորաբաժանումները Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում «Տոռ-Մ2» ԶՀՀ-ներով կանխել են պայմանական հակառակորդի օդային հարձակումը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքներին զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի ինքնաթիռները, թևավոր հրթիռները, ավիառումբերը, անօդաչու թռչող սարքերи նմանվող թիրախները։

Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 300 զինծառայող, շուրջ 70 միավոր զինտեխնիկա։ Վարժանքների ավարտին զինծառայողները երթով վերադարձել են մշտական տեղակայման վայր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *