Դեկտեմբերի 4-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողի ընտանիքի փոխանցել է սահմանված չափով վճարները: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:
1-ին խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Գրիգորյանը ստացել է միանվագ 10 մլն ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 200 հազար ՀՀ դրամ:
2-րդ խմբի հաշմանդամ, ժամկետային պարտադիր զինծառայող Ռոման Գևորգյանը ստացել 5 մլն ՀՀ դրամ միանվագ հատուցում, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 150 հազար ՀՀ դրամ:
Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի, շարքային Զապլին Մարգարյանի, շարքային Տիգրան Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Սեյրան Սարգսյանի ընտանիքներին փոխանցվել է միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 հազար ՀՀ դրամ:
Հայկ Գագիկի Խաչատրյանը մահացել է սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ ականի պայթյունից:
Սեյրան Մանվելի Սարգսյանը մահացել է սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից:
Չապլին Արմենի Մարգարյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից:
Տիգրան Արմենի Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ , հակառակորդի կրակոցից:
Նարեկ Գևորգի Գրիգորյանը վիրավորվել է փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։
Դեկտեմբերի 6-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 27 զոհված զինծառայողի ընտանիք և 6 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: