ՀՀ ԱԺ-ն ընդունեց ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ՝ վերջին, ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակը։ Օրինագիծն ընդունվեց 92 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:  

Առաջին ընթերցմամաբ ՀՀ ԱԺ-ն օրինագիծն ընդունել էր նոյեմբերի 17-ին: Ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից:

Օրենքում կատարվող փոփոխություններից մեկով՝ մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիները (գործող օրենքով՝ մինչև 2015-ի մայիսի 1-ը), ովքեր չեն անցել սահմանված կարգով զինվորական ծառայություն, գումարի դիմաց կկարողանան ազատվել քրեական հետապնդումից:

27 տարին լրացած քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու համար գումարը կարող են վճարել ոչ ուշ քան 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Ծառայությունից խուսափելու համար սահմանված տույժը յուրաքանչյուր զորակոչի համար ավելացվում է՝ 100 հազար դրամից 200 հազար դրամ։

Ինչպես արդեն նշել էինք, 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 12698 մարդուց 10741-ը հետախուզվում են ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու համար։

One response to “ՀՀ ԱԺ-ն ընդունեց ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *