Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում կրկին Սիրիայի քրդերն են

Նոյեմբերի 28-ին Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) հերթական նիստը՝ Թուրքիյի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ: Նիստին ներգրավվել է նաև զինված ուժերի հրամկազմը, որը ներկայում խորհրդում փոքրամասնություն է:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԱԽ գլխավոր քարտուղարության կայքը:

Թուրքիայի ԱԱԽ նիստից. 28.11.2017

Թուրքիայի ԱԱԽ նիստից. 28.11.2017

ԱԱԽ նիստում քննարկվել են Թուրքիայի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր. Կենտրոնում եղել են

  • Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողությունները,
  • Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիային սահմանակցող հատվածները վերահսկող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ հնարավոր իրականացվելիք քայլերը,
  • Թուրքիայի ներսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «գյուլենականների» դեմ գործողությունները:

Դատելով նիստի արդյունքում հրապարակված հաղորդագրությունից՝ հիմնական ուղերձը Սիրիայում, մասնավորապես Աֆրինի շրջանում, քրդերի դեմ հնարավոր գործողություներն են: Նշվել է, որ թուրքական զինուժը Սիրիայում կգործի Իդլիբի հյուսիսում՝ «Աֆրինի մոտակայքում», Թուրքիան կշարունակի միջոցառումներ ձեռք առնել քրդերի հետ սահմանակցող շրջանների «անվտանգության ապահավոման համար»:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ղեկավարները ավելի ակտիվ են խոսում Աֆրինում քրդերի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին: Սակայն այստեղ հիմնական խոչընդոտը Միացյալ Նահանգներն է, ով աջակցում է քրդական ուժերին: Մյուս կողմից, Թուրքիան պետք է համաձայնության գա նաև Ռուսաստանի հետ, ով ռազմական ոստիկանության ուժեր ունի Աֆրինում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *