«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են կատարում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները բարձր լեռնային տեղանքում թռիչքներ են իրականացնում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով։  Այս մասին նոյեմբերի 27-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում

Նախքան վարժանքները օդաչուները ամառային ուսումնական կենտրոնում հրահանգիչների օգնությամբ նախապատրաստվել են բաձր լեռնային տեղանքում և եղանակային տարբեր պայմաններում թռիչքներ կատարելուն։

Հատուկ դասընթացի ավարտից հետո օդաչուները լեռնային տեղանքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել։

Վարժանքների սկզբում օդաչուներն իրականացնելու են պիլոտաժի պարզ հնարքներ, ինչպես նաև թռիչքներ նախապես հանձնարարված երթուղով։ Մշակվելու են նաև հատուկ առաջադրանքներ՝ ըստ մարտական պատրաստության ծրագրի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *