ՀՀ ՊՆ տեղակալը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ՊՆ խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի նիստին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առևնթեր ռազմատեխնիակական կոմիտեն զբաղվում է հետևյալ հարցերով՝

Քննարկում, համաձայնեցնում և նախարարների խորհրդի նիստի քննարկմանն է ներկայացնում հետևյալ առաջարկություններ.

  • ԱՊՀ անդամ պետությունների ռազմատեխնիկական քաղաքականության հիմնական ուղղությունները,
  • Պաշտպանության նախարարությունների բազմակողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, ամրապնդման հիմնական հարցերը,
  • Զինտեխնիկայի, զենքի արտադրության, վերանորոգման, օգտագործման պլանավորման կոորդինացիայի,
  • ԱՊՀ-ում խաղաության ապահովման կոլետիվ ուժերի և ռազմական դիտորդների խմբերի տեխնիկական ապահովման հարցերի,
  • Ռազմատեխնիկական ոլորտում նորմատիվ-իրավական ակտերի հնարավորին համապատասխանեցման:

Համակարգում է ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված այլ խնդիրներ: Նիստերին մասնակցում են ԱՊՀ անդամ 8 պետությունների պաշտպանության նախարարների համապատասխան տեղակալները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *