Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան որևէ մտադրություն չունի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները դադարեցնելու և շարունակելու է մնալ Կառույցի անդամ ու դաշնակից: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

ՆԱՏՕ-ի Trident Javelin – 2017 զորավարժությունը անցկացվում էր նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայի Սթավանգար քաղաքում
Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում պետք է հետաքննեն զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
«Մանրամասներից տեղյակ չեմ: Կտեսնենք: Մինչև այժմ հենվում ենք ՆԱՏՕ-ի հայտարարությունների վրա: Կարծում ենք, որ հետաքննություն պետք է անցկացվի, լսել ենք, որ մի քանի հոգի հեռացվել է: Սակայն ջանում ենք, որ հասկանանք թե այդպիսի բան ինչպես է եղել ՆԱՏՕ-ում և, որ այդպիսի դեպք այլև չլինի…», – հայտարարել է Քալընը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն հայտարարել է, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունը վերանայելու ժամանակը եկել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Թուրքիան հայտարարեց, որ Նորվեգիայում անցկացվող զորավարժությունից հետ է կանչել երկրի ԶՈւ 40 զինծառայողի: Թուրքական կողմը դա պարզաբանում էր նրանով, որ զորավարժության ժամանակ որպես «թիրախ էին փորձել օգտագործել» Թուրքիայի առաջին և ներկայիս նախագահներ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի և Էրդողանի նկարները:
Միջադեպից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ներողություն է խնդրել Թուրքիայի իշխանություններից:
ՆԱՏՕ-ի Trident Javelin – 2017 զորավարժությունը անցկացվում էր նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայի Սթավանգար քաղաքում: