Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Չեչնիայում տեղակայված 58-րդ համազորային բանակի մոտոհրաձգային դիվիզիայի զինծառայողները ավարտել են «Գվարդեց», «Կալինո» և «Ալպյան» զորավարժարանների ականազերծումը և չպայթած զինամթերքից մաքրումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մոտ մեկ ամսվա ընթացքում զինծառայողները մաքրել են 1000 հեկտար տարածք: Աշխատանքներին ներգրավվել է ավելի 200 զինծառայող, մոտ 20 միավոր հատուկ տեխնիկա:
Բարդ տեղանքում պայթյունավտանգ նյութերի հայտնաբերման համար օգտագործվել են նաև ական որոնող շներ: Սակրավորները ականազերծման աշխատանքների ընթացքում օգտագործել են ականների հայտնաբերման սարքավորումներ, ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք:
Ընդհանուր առմամբ, 2017-ին Չեչնիայում տեղակայված մոտոհրաձգային բրիգադները կատարել են ավելի քան 20 մարտավարական վարժանք, մարտական կրակով 500 վարժանք: