ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կոչնչացնի անպետք զինտեխնիկա

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել «ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության (ՆՍՊԱ) միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է վերացնել 140 միավոր ռազմական տեխնիկա և 21 միավոր ՀՄՄ: Վերացնելուց հետո Հայաստանը կկարողանա ձեռքբերել նույն թվաքանակով նոր տեխնիկա:

Զինտեխնիկայի ոչնչացման համար Գերմանիան Հայաստանին կվճարի 1,3 մլն եվրո:

Համաձայնագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաձայնագրում նշվում է, որ Հայաստանը դրանով չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության, և համաձայնագրի կնքումը Հայաստանի համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին:

Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև հստակ որոշված ոլորտներում սահմանել համագործակցության աջակցման իրավական շրջանակը և հիմնական սկզբունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *