ՌԴ և Սիրիայի նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը

Նոյեմբերի 20-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան և հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ավարտից հետո Սիրիայում ճգնաժամի քաղաքական կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը:

ՌԴ և Սիրիայի նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը

ՌԴ և Սիրիայի նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցը

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պուտինը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպման օրակարգում է լինելու Սիրիայում ահաբեկիչներին վերացնելուց հետո խաղաղ քաղաքական կարգավորման անցնելու և Սիրիայում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման հարցերը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները գրեթե ավարտված են:

«Կարծում եմ ահաբեկչության խնդիրը ունի գլոբալ բնույթ: Ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակի համար դեռևս երկար ժամանակ է պահանջվում: Բայց, ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարի մեր համատեղ աշխատանքներին, ապա ռազմական գործողությունը իրոք ավարտվում է», – հայտարարել է Պուտինը:

Նա նաև հայտնել է, որ նոյեմբերի 22-23-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի է ունենալու Սիրիայի ընդդիմության հանդիպում և ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը նույնպես ներկա է լինելու:

Սիրիայի նախագահն էլ իր հերթին հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են քաղաքական կարգավորման գործընթացի առաջընթացով և հայտնել է, որ Սիրիան պատրաստ է բանակցել բոլոր կողմերի հետ, ովքեր հետաքրքրված են ճգնաժամի քաղաքական լուծմամբ:

Նշենք, որ Սոչիում Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ՝ նոյեմբերի 19-ին, Անթալիայում նաև հանդիպել են երեք երկրների ԱԳ նախարարները: Կողմերը նաև քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգի «ապաէսկալացման գոտում» և դրա սահմաններից դուրս դիտորդների տեղակայման հարցը:

Նշենք, որ սիրիական ճգնաժամի կարգավորման 2 հիմնական ձևաչափերն են համարվում Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայում բանակցությունների ընթացքում կողմերին հաջողվել է համաձայնության հասնել Սիրիայում «ապաէսկալացման» գոտիների ստեղծման վերաբերյալ: Ներկայում գործում է 4 այդպիսի գոտի, կողմերը բանակցում են 5-րդ գոտու ստեղծման համար:

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *