Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի այցը Կանադա

Նոյեմբերի 18-ին ավարտվել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Կանադա: Այցի վերջին օրը նախարարը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ Պն ղեկավարը մասնակցել է Կանադայում ՄԱԿ-ի խաղաղապահ վեհաժողովին

ՀՀ Պն ղեկավարը մասնակցել է Կանադայում ՄԱԿ-ի խաղաղապահ վեհաժողովին

Ավելի վաղ, նույն այցի շրջանակներում Վիգեն Սարգսյանը այցելել է Կանադայի Սեն-Ժան թագավորական ռազմական քոլեջ։ Նա ծանոթացել է քոլեջի կրթական գործընթացին, ներկայացրել ՝ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձը։

Նշվում է, որ երկու կրթօջախների ուղղվածության և սաների տարիքային խմբերի ընդհանրությունները հաշվի առնելով, կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել փոխգործակցության հնարավորությունները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարը Վանկուվերում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունների վերաբերյալ տարբեր երկրների պաշտպանության նախարարների համաժողովին:

Համաժողովին Հայաստանից բացի մասնակցել է ավելի քան 70 երկրից ևս շուրջ 500 պատվիրակ:

Հավելենք, որ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահական  ստորաբաժանումները 2014 թվականից միացել են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *