Իրաքի հյուսիսում սպանվել է ևս 2 թուրք զինծառայող

Նոյեմբերի 16-ին Իրաքի հյուսիսային՝ անմիջապես Թուրքիային սահմանակից շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետներով կրակել են թուրք ուժայինների վրա. սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել՝ ևս 1-ը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում:

Թուրք-քրդական բախումները շարունակվում են Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներում:

Վիրավորված զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց: Թուրք զինծառայողները սահմանային հատվածում PKK-ի զինյալների  հայտնաբերման գործողություններ են իրականացնում: Նրանց աջակցում է նաև օդուժը:

Նշենք, որ նույն օրը Իրաքի հյուսիսում սպանվել է ևս 1 թուրք զինծառայող, վիրավորվել ևս 2-ը:

2017 թ. հոկտեմբերին PKK-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ ցամաքային ստորաբաժանումներ է մտցրել: Բացի այդ, Թուրքիայի օդուժը անընդհատ հարվածում է քրդեր ճամբարներին Իրաքի հյուսիսում:

Միևնույն ժամանակ, թուրք ուժայինները շարունակում են PKK-ի դեմ գործողությունները նաև Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *