Իսրայելական Elbit Systems-ը նոր մարտավարական ԱԹՍ է նախագծել. Jane’s

Իսրայելական Elbit Systems ռազմարդյունաբերական ընկերությունը նախագծել է Hermes 45 նոր մարտավարական անօդաչու թռչող սարք: Jane’s պարբերական ի տվյալներով՝ այն MALE տիպի ԱԹՍ է: Այս ԱԹՍ-ի առկայության մասին առայժմ միակ տեղեկությունը Jane’s-ն է տրամադրել: Արտադրող ընկերության կայքում Hermes 45-ի մասին որևէ տվյալ չհաջողվեց գտնել:

Իսրայելական նախագծման Hermes-45 մարտավարական – հետախուզական ԱԹՍ

Իսրայելական նախագծման Hermes-45 մարտավարական – հետախուզական ԱԹՍ. Աղբյուրը՝ Jane’s

Hermes 45-ի մարտավարատեխնիկական բնութագրերը ըստ պարբերականի.

  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 65 կգ
  • Օգտակար բեռնատարողությունը՝ 15 կգ
  • Առավելագույն առաստաղը՝ 4572 մ
  • Թռիչքի տևողությունը՝ 24 ժ*
  • Ղեկավարման առավելագույն հեռավորությունը՝ ~ 250 կմ:

ԱԹՍ-ն կարող է միաժամանակ երեք տեսակի օգտակար բեռ «ղեկավարել»: Անօդաչուն ղեկավարում է երկու օպերատոր: Այն կարող է կառավարվել նաև արբանյակային կապի միջոցով:

Անօդաչուն արձակվում է կատապուլտից, որը կարող է տեղադրվել նաև նավային հարթակների և մեքենաների վրա: Անօդաչուն համալրված է վայրէջքի ավտոմատ համակարգով, որը թռիչքուղի չի պահանջում: Պարբերականը ենթադրում է, որ խոսքը պարաշյուտով վայրէջքի մասին է: ԱԹՍ-ն կարող է կրել օպտիկական-էլեկտրոնային համակարգեր, ինֆրակարմիր տեսախցիկ: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում կան իսրայելական նույն ընկերության արտադրության Heron հետախուզական ԱԹՍ-ներ, ինչպես նաև, մեծագույն հավանականությամբ, հենց Hermes ընտանիքի Hermes-900 մեծ հետախուզական ԱԹՍ/ներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *