Ադրբեջանում նկատվել է 2 միավոր Heron ԱԹՍ․ Jane`s

2017 թվականի սեպտեմբերին արված արբանյակային լուսանկարներում Ադրբեջանի Լյոքբաթանի ավիաբազայում երևացել է երկու միավոր իսրայելական արտադրության Heron ԱԹՍ։ Սա ոչ միայն մեկ անգամ ևս հաստատում է այդ սարքերի առկայությունն Ադրբեջանում, այլև՝ բացահայտում տեղակայման վայրը։  Այս մասին հայտնում է հեղինակավոր Jane`s ռազմական հանդեսը։

Լյոքբաթանի ավիաբազան տեղակայված է Բաքվից շուրջ 15 կմ արևմուտք։ Այն նախկինում եղել է աերոդրոմ։ Բազայի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2013 թվականից, սակայն դատելով լուսանկարներից, ամբողջովին չեն ավարտվել և ներկայումս դեռ շարունակվում են։

Heron ԱԹՍ-ները Լյոքբաթանի ավիաբազայում․ լուսանկարը՝ Jane`s-ի

Heron ԱԹՍ-ները Լյոքբաթանի ավիաբազայում․ լուսանկարը՝ Jane`s-ի

Ադրբեջանի ԶՈւ-ում Heron ԱԹՍ-ի օգտագործման մասին այս տարվա հուլիսին հայտնել էր այդ երկրի ռազմարդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը։

Ավելի վաղ՝ հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն: Այցից հրապարակված լուսանկարներից մեկում երևում էր ԱԹՍ-ի մի հատված, որը, ինչպես նշել էինք այդ ժամանակ, շատ նման էր  Heron ընտանիքի անօդաչու թռչող սարքերին։

Առաջիկայում վերլուծական հոդվածով ավելի մանրամասն և համապարփակ կներկայացնենք այս և Ադրբեջանի զինուժի պարկում առկա այլ ԱԹՍ-ները, համապատասխան տեղեկություններ։ 

One response to “Ադրբեջանում նկատվել է 2 միավոր Heron ԱԹՍ․ Jane`s

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *