Իրաքի հյուսիսում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Նոյեմբերի 16-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի ուժայինների բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ին:

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում

Վիրավորված զինծառայողները ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ թուրքական կողմի՝ PKK-ի զինյալները կրակել են թուրք ուժայինների ուղղությամբ, զինծառայողներն էլ պատասխան կրակ են բացել:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Թուրքիայի օդուժը հարվածել է քրդական կառույցի դիրքերին Իրաքի Ավաշին-Բասյան շրջանում: Ավիահարվածներից «վնասազերծվել է» 3 քուրդ զինյալ: Հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը հաճախ է հարվածում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում, քանի որ այնտեղ են տեղակայված քրդական կառույցի հիմնական ճամբարներն ու բազաները: Ավիահարվածներից զատ, 2017 թ. հոկտեմբերին Թուրքիան Իրաքի հյուսիսային հատվածներ նաև ցամաքային ստորաբաժանումներ է մտցրել:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք ընթանում են հիմնականում արևելյան և հարավարևելյան նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *