Ֆրանսիան հաստատում է, որ Սիրիայում զարին է օգտագործվել

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, թե իրենք փաստեր ունեն, որ Սիրիայի տարածքում զարին թունավոր գազ է օգտագործվել։

AFP-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբյուսը։

զարինՖրանսիացի նախարարը նշել է, որ իրենք նման եզրահանգման են եկել, երբ լաբորատոր ուսումնասիրություններ են անցկացրել։

Միևնույն ժամանակ Ֆաբյուսը չի մանրամասնել, թե Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի որ կողմն է օգտագործել զարին և երբ։

Նշենք, որ վերջին շրջանում նշվել է դարձել դեպքերի մասին, երբ զարին է հայտնաբերվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդների մոտ։

Մասնավորապես, զարինի խմբաքանակ են առգրավել Թուրքիայում. այն նախատեսվում էր հասցնել ապստամբների «ալ Նուսրայի ճակատ» խմբավորմանը։ Ասադին հավատարիմ զորքերը նույնպես հայտարարել են զարին առգրավելու դեպքի մասին։

Նշենք, որ զարինը նյարդակաթվածային թունավոր նյութ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *