Սիրիական զորքերը հայտարարել են ընդդիմության զինված խմբավորումներից զարին թունավոր նյութի առգրավման մասին, փոխանցում է իրանական Press TV հեռուստաալիքը։
Զարին թունավոր նյութով երկու տարրա է հայտնաբերվել Համա քաղաքում ապստամբների դեմ անցկացված ռազմական գործողության արդյունքում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ սիրիացի ապստամբների մոտ զարին է հայտնաբերվում։
Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիայում հաջողվել է առգրավել զարինի խմբաքանակ, որընախատեսվում էր հասցնել Սիրիայում գործող ապստամբներին։ Զարինը նախատեսվում էր փոխանցել Սի«ալ Նուսրի ճակատ» խմբավորմանը։
Սիրիացի ապստամբների կողմից զարինի օգտագործման դեպքերի մասին է բարձրաձայնել նաև ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի անդամ Կարլ դել Պոնտեն, ով, սակայն, նշել է, թե այդ մասին իմացել է սիրիացի բժիշկներից ու նրանց հիվանդներից և չունի որևէ փաստաթղթային հաստատում։
Միևնույն ժամանակ նմանատիպ մեղադրանքներ են հնչում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների հասցեին, որոնց նույնպես մեղադրում են զարին կիրառելու մեջ։
Նշենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թվականի մարտից։ Զինված հակամարտության հետևանքով զոհերի թիվն անցնում է 80 հազարը։
Հավելենք, որ զարինը նյարդակաթվածային ներգործության թունավոր նյութ է։