Ադրբեջանի հանրապետության ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին շփման գծի երկայնքով՝ Աղդամի ուղղությամբ, նախատեսվում է ԵԱՀԿ մշտադիտարկում։
Դիտարկումն իրականացվելու է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովի (Բուլղարիա) անձնական վերահսկողության ներքո։
Համաձայն ԱՀ ՊՆ-ի՝ շփման գծի հայկական կողմում մշտադիտարկումն անցկացնելու են ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա)։