Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային օրերս մեկնաբանել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման վերաբերյալ:
Ալասանիան հավաստիացրել է, որ Վրաստանն արդեն ընտրել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհն ու միտք չունի ետ կանգնել դրանից:
Հիշեցնենք, որ Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ն չի կարող անտեսել կամ հանգիստ վերաբերել ՆԱՏՕ-ի ընդլայնման փաստին, հատկապես, երբ դա արվում է Ռուսաստանի սահմաններին կից: