ՊԲ շտաբի պետը պարապմունքներ է անցկացրել տարբեր զորատեսակների հետ

2017 թվականի ՊԲ պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 6-ից 11-ը տարբեր զորատեսակների սպաներն անցկացրել են հրամանատարական հավաքներ, որոնց ընթացքում մեթոդական անհրաժեշտ ցուցումներ է տվել նաև ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: 

Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի նոյեմբերի 11-ի թողարկումից:

Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՊԲ շտաբի պետի պաշտոնում նշանակվել է հոկտեմբերին 14-ին՝ Բակո Սահակյանի հրամանագրով: Նախկինում նա ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Հրամանատարական հավաքները անցկացվել են տեսական և գործնական փուլերով:

ՊԲ շտաբի պետը մասնակցել է հրամանատարական հավաքներին

ՊԲ շտաբի պետը մասնակցել է հրամանատարական հավաքներին

Առանձին մոտոհրաձգային զորամասերից մեկի բազայի վրա ՊԲ կազմ-զորահավաքային բաժնի միավորումներիի, զորամասերի և առանձին ստորաբաժանումների շարային և համալրման ոլորտի պատասխանատուներն են անցկացրել հավաքներ:

Հրամանատարական հավաքների են ներգրավվել նաև ՊԲ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի միավորումների, զորամասերի, հրետանու և ՀՕՊ կապի ոլորտի սպայակազմի ներկայացուցիչները: Ուշադրություն է դարձվել կապի և ավտոմատ կառավարման համակարգերի շահագործման և սպասարկման խնդիրներին, տեղերում աշխատանքների ճիշտ կազմակերպման և անձնակազմի մասնագիտական ունակությունների բարձրացման հարցերին:

Առանձին հավաքներ են անցկացրել նաև թիկունքային զորքերի ներկայացուցիչները: ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալը «ուշադրությունը հրավիրել է» ոլորտի թերություններին և ճիշտ կազմակերպման ձևերին: Անցկացվել են նաև գործնական պարապմունքներ:

Հրամանատարական հավաքի են մասնակցել նաև ՊԲ միավորումների և զորամասերի օպերատիվ բաժանմունքների պետերը և ավագ սպաները: Հավաքների ընթացքում քննարկվել են փոխգործակցության և զորքերի տեղագրական ապահովման հիմունքները, մարտական հրամանների և փաստաթղթերի մշկման կարգը:

ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը նշել է, որ անդրադարձել են անցած տարիների փորձին, ապրիլյան պատերազմի ընթացքում եղած թերություններին և դրական կողմերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *