Իրաքում Մի-17 ռազմական ուղղաթիռ է վթարվել

Նոյեմբերի 12-ին Իրաքի արևելյան Վասիտ նահանգում ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է այդ երկրի օդուժի Մի-17 ռազմական ուղղաթիռ. զոհվել է 3 հոգի։ Այս մասին տեղեկացնում է իրաքյան IraqiNews լրատվակայքը։

Ուղղաթիռի վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։

Mi-171E ուղղաթիռ. Իրաքի ԶՈւ

Mi-171E ուղղաթիռ. Իրաքի ԶՈւ

Վթարից հետո հաղորդվում էր 7 զոհի մասին, սակայն Իրաքի պաշտպանության նախարարությունից հետագայում հայտնել են, որ զոհերը 3-ն են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքնաթիռի վթար էր եղել Իրանում։ Այդ երկրի Ֆարս նահանգում վթարվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերին պատկանող Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ. օդաչուն մահացել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *