Թուրքիայի ավիաարդյունաբական ընկերությունը փորձում է մտնել ասիական շուկա

Թուրքական TAI ընկերությունը փորձում է սեփական արտադրության «Անքա» անօդաչու թռչող սարքը, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը և Իտալիայի հետ համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռներն արտահանել Հարավարևելյան Ասիայի երկրներում:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Աթաք» հարվածային ուղղաթիռ, «Անքա» ԱԹՍ, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Աթաք» հարվածային ուղղաթիռ, «Անքա» ԱԹՍ, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքական ավիաշինական ընկերությունը մասնակցում է Թաիլանդում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Հենց այդ ցուցահանդեսի շրջանակներում իր արտադրանքների արտահանման շուրջ փորձում է բանակցել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիա (ASEAN) անդամ երկների հետ:

TAI-ի ներկայացուցիչները բանակցել են Թաիլանդի, Մալայզիայի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Վիետնամի պատվիրակությունների հետ: Հանդիպումներ անցկացվել են նաև Սինգապուրի և Հարավային Կորեայի պատվիրակությունների անդամների հետ: Կոնկրետ պայմանավորվածությունների մասին որևէ տվյալ չի տրամադրվում:

Թուրքիան այդ ցուցահանդեսին մասնավորապես ներկայացրել է՝

T-129 Atak հարվածային ուղղաթիռ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:
Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

«Անքա» անօդաչու թռչող սարք (ունի հարվածային և հետախուզական տարբերակներ).

  • Իրանի երկարությունը – 8մ,
  • Թևերի բացվածքը – 17,3 մ,
  • Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
  • Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
  • Վառելիքի զանգվածը – 250 կգ,
  • Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
  • Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
  • Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
  • Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը – 9144 մ,
  • Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
  • Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
  • Թևերի մակերեսը – 13,6մ²:
Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

«Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ.

  • Շարժիչի հզորությունը՝ 1600 ձիաուժ,
  • Առավելագույն արագությունը՝ 574 կմ/ժ,
  • Թռիչքի առաստաղը՝ 10,6 հազար մետր:
Թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Թուրքական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *