Ապրիլի 28-ին Թուրքիայում ավարտվել են TAI տեղական ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները: ԱԹՍ-ն սպառազինվել է երկու տեսակի, տարբեր հեռահարության 6 միավոր հրթիռով:
Testler tamamlandı. Silahlı ANKA yerli mühimmatlarla hedefleri tam isabet vurdu. pic.twitter.com/L6JI0BGcZN
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) April 28, 2017
Հարվածային ԱԹՍ-ի վրա տեղադրվել է 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և երկու միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռ: Երկուսն էլ արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը:
UMTAS հրթիռի մարտավատեխնիկական բնութագրեր.
- Տրամաչափը — 160 մմ,
- Առավեկագույն հեռահարությունը — 8 կմ,
- Նվազագույն հեռահարությունը — 0,5 կմ,
- Զանգվածը — 37,5 կգ,
- Մարտագլխիկի տեսակը — տանդեմային զրահահար,
- Նշանառությունը — ինֆրակարմիր կամ լազերային,
- Թիրախի տեսակները — ծանր զրահապատ / զրահապատ մեքենաներ
- Տեղադրված է — ուղղաթիռներ (AH-1W, T-129 ATAK), ԱԹՍ-ներ («Անքա»), ցամաքային մեքենաներ և այլն:
CİRİT հրթիռի մարտավատեխնիկական բնութագրեր.
- Տրամաչափը — 70 մմ,
- Առավելագույն հեռահարությունը — 8 կմ,
- Նվազագույն հեռահարությունը — 1,5 կմ,
- Զանգվածը — 5 կգ,
- Մարտագլխիկի տեսակը — զրահահար, բազմանպատակային,
- Տեղադրված է — ուղղաթիռներ (AH-1W, T-129 ATAK), ԱԹՍ-ներ («Անքա»), ցամաքային մեքենաներ և այլն:
«Անքան» թուրքական TUSAŞ (թուրքական ավիացիոն և տիեզերական արտադրանքների ընկերություն, նույնն է՝ TAI – Turkish Aerospace Industries) ռազմարդյունաբերական ընկերության կողմից նախագծված և կառուցված անօդաչու թռչող սարք է:
2004-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և թուրքական ավիացիայի և տիեզերագնացության ընկերության (TUSAŞ) միջև ստորագրված համաձայնագրով մեկնարկել է Անքայի կառուցումը: Միջին բարձրության վրա թռնող սարքը առաջին անգամ ցուցադրվել է 2010-ին:
Մարտավարատեխնիկական բնութագրեր.
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²,
https://www.youtube.com/watch?v=Jfh36VQ8Uvg