Մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu):
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:
Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:
Զեյնալովի մահվան փաստը հաստատել է նաև շրջանի ՏԻՄ ղեկավարը, նշելով, որ կատարվածիմանրամասներին տեղյակ չէ:
Նշվում է, որ զինծառայողին թաղել են ապրիլի 30-ին, սակայն սոցցանցերում պնդում են, որ Էլեկբերով Զեյնալին ավելի վաղ են թաղել: Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն զորակոչվել էր այս տարվա հունվարին:
Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 25 մահացած զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։