Ադրբեջանը իր ՄիԳ-29 կործանիչները վերանորոգում է Ուկրաինայում

Ուկրաինայի «Ավիացիայի վերանորոգման Լվովյան պետական գործարանում» կատարվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնել է գործարանի փոխտնօրեն Ռոման Կաչմարը ուկրաինական «Высокий замок» թերթին տված հարցազրույցում:

Գործարանում վերանորոգվող ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչների քանակը հայտնի չէ:

Ադրբեջանի ՌՕՈւ Միգ-29 կործանիչը թռիչքներ է կատարում Լվովում. նկարը՝ ուկրաինական մասնագիտացված MilitaryAviation.in.ua կայքից

Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչը թռիչքներ է կատարում Լվովում. նկարը՝ ուկրաինական մասնագիտացված MilitaryAviation.in.ua կայքից

«Այժմ մեր արտադրությունում 12 ինքնաթիռ է գտնվում: Դրանք տեղաբաշխվել են տարբեր արտադրամասերում: Մեկ ինքնաթիռի վերանորոգման շրջանը տևում է 7-9 ամիս: Գործարանում վերանորոգվում են Ուկրաինայի, ինչպես նաև պատվիրատուների՝ Լեհաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ինքնաթիռները»,-հայտարարել է գործարանի փոխտնօրենը:

Ընդհանուր առմամբ, 2006-2011 թվականներին Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 16 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնցից մեկը կործանվել է 2008-ի հունվարին 29-ին:

Բացի այդ, Ադրբեջանի օդուժի սպառազինությունում առկա են Սու-25, Սու-24 և որոշ քանակով ՄիԳ-25 ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *