Վերջին 2 տարում Սիրիայում 50 հազարից ավելի ահաբեկիչ է ոչնչացվել. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ

Վերջին 2 տարում Սիրիայում ազատագրվել է 1000-ից ավելի բնակավայր, ոչնչացվել 54000 ահաբեկիչ, որից 2800-ը ահաբեկչական խմբավորումներին Ռուսաստանից էին միացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Նոյեմբերի 7-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Գերասիմովը հավելել է, որ «Իսլամական պետության» զինյալները ընդհանուր առմամբ եղել են լավ զինված. ԻՊ-ն ունեցել է շուրջ 1500 տանկ և զրահամեքենա, 1200-ից ավելի հրանոթ և ականանետ։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ

Հիշեցնենք, որ Իսրայել այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգում հայտնել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին:  ՌԴ օդուժի աջակցությամբ Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են ահաբեկիչներից ազատագրել նրանց համար վերջին խոշոր հենակետ Դեր Զոր քաղաքը: Սահմանի մյուս կողմում ԻՊ ահաբեկիչների դեմ վերջին գործողություններ է իրականացնում նաև Իրաքի բանակը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերը տեղակայվել էին Սիրիայում 2015-ի սեպտեմբերից: ՌԴ օդուժը Սիրիայում ներգրավված է ռազմական գործողություններին և կրակային աջակցություն է ցուցաբերում կառավարական ուժերին:

Ներկայումս Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ են մնացել Դեր Զոր նահանգում դեպի Իրաքի սահման ձգվող տարածքներ, որոնք պայմանականորեն բաժանվել են ՌԴ օդուժի և ԱՄՆ կոալիցիայի միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *