Հաջորդ շաբաթ տեղի կունենա վերանորոգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը

Հաջորդ շաբաթ տեղի կունենա վերանորոգված «Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: «Զառի» որոշ ուսումնական տեղամասեր արդեն կառուցված են, որոշները դեռ կառուցման փուլում են: Մասնավորապես կառուցման փուլում է «փոքրիկ գյուղը», որտեղ զինծառայողները կարող են մարզվել բնակավայրերում մարտ վարելու տեխնիկային: 

Այս մասին տեսանյութով ներկայացնում է ՀՀ ԶՈւ մայոր Դավիթ Ալեքսանյանը: Տեսանյութը հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի վերանորոգված հիմնական մասնաշենքը

«Զառ» ռազմական ուսումնական կենտրոնի վերանորոգված հիմնական մասնաշենքը

«Զառ» կենտրոնի հիմնական շենքը վերանորոգվել է ԱՄՆ ֆինանսավորմամբ: Վերանորգման ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 3 մլն ամերիկյան դոլար: Հիմնական մասնաշենքից բացի վերանորոգվել է նաև բաղնիքը, ուսումնական կենտրոնը շրջապատող դիտաշտարակները: Հիմնական վերանորոգումներից հետո նախատեսվում է նաև շենքում լսարանների ստեղծում:

«Զառ» ուսումնական համալիրում այսուհետ օգտագործվելու է նաև ամերիկյան կողմի տրամադրած «Մալս» իմիտացիոն համակարգը, որը թույլ է տալիս զինծառայողներին մարզվել իրական ռազմական գործողություններին առավել նմանեցված պայմաններում:

Ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2017-ի մարտին: Կենտրոնը վերանորգվում է ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվում են հետևյալ աշխատանքները` գազամատակարարում, ջրամատակարարում, էներգահամակարգի վերակառուցում, կոյուղու և սեպտիկ հորի կառուցում:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:

Այս կարճ տեսանյութում ՀՀ Զինված Ուժերի մայոր Դավիթ Ալեքսանյանը հպարտությամբ պատմում է “Զառ” ռազմական ուսումնական կենտրոնի մասին, որը շուտով կծառային որպես հայ խաղաղապահների միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստելու հիմնական կենտրոն: Հաջորդ շաբաթ տեղի կունենա վերանորոգումից հետո, ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Վերանորոգումն իրականացվել է Համաշխարհային խաղաղապահ օպերացիաների նախաձեռնություն (GPOI) և Միջազգային ռազմական ֆինանսավորում ծրագրերի ֆինանսավորման շնորհիվ: ““-In this short video Armenian Army Major Davit Aleksanyan proudly presents the Zar Mililtary Training Center, which soon will serve as a main center for Armenian peacekeepers preparing for international peacekeeping efforts. Next week we will conduct a ribbon-cutting ceremony to highlight the renovations funded by both the Global Peace Operations Initiative (GPOI) and Foreign Military Financing programs. #USArm25 #MilitaryPartnership

Posted by U.S. Embassy Yerevan on Thursday, October 26, 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *