2017-ին Ռուսաստանում կանխվել է ահաբեկչական ուղղվածության 43 հանցագործություն

2017 թվականին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները կանխել են ահաբեկչական ուղղվածության 43 հանցագործություն, վնասազերծել ահաբեկչական և ծայրահեղական 66 բջիջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հոկտեմբերի 26-ին փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զինծառայողներ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զինծառայողներ

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին ԱԴԾ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 անդամի, ովքեր նախատեսում էին ահաբեկչությունների շարք իրականացնել, այդ թվում մեկը՝ Մոսկվայի մետրոյում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ռուսաստանում ազգային գվարդիայի դաշնային ծառայության զորքերը վնասազերծել են 36 զինյալի, առգրավել 170 միավոր զենք և 37000 միավոր ռազմամթերք։

Հավելենք, որ Ռուսաստանի տարածքներից ծայրահեղականների թվով աչքի է ընկնում Հյուսիսային Կովկասը և դրանից հյուսիս ընկած տարածքները: Այս տարածքների բնակչությունը հիմնականում մուսուլմանական է, ինչը պարարտ հող է ստեղծում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կառույցների համար, որ տարածեն իրենց ծայրահեղական գաղափարները և անկայուն իրավիճակ ստեղծեն տարածաշրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *