Թուրքիայի և Իրաքի բանակները խաղարկել են նոր խրամատներ փորելու գործողություններ

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը արդեն մեկ ամսից ավել է՝ վարժանքներ են անցկացնում անմիջապես Իրաքյան Քրդստանի հարևանությամբ: Հոկտեմբերի 26-ին թուրք-իրաքյան ստորաբաժանումները խաղարկել են նոր խրամատաներ փորելու գործողություններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակում են վարժանքները Իրաքյան Քրդստանին սահմանկից տարածքում. հոկտեմբեր 2017թ.

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակում են վարժանքները Իրաքյան Քրդստանին սահմանկից տարածքում. հոկտեմբեր 2017թ.

Բացի այդ, Թուրքիայի և Իրաքի ԶՈւ զինծառայողները իրականացրել են զինտեխնիկայով մաևրելու առաջադրանքներ:

Թուրքիայի Իրաքյան Քրդստանի սահմանին տեղակայված Հաբուր անցակետի շրջանում, թուրք-իրաքյան համատեղ զորավարժությունը մեկնարկել է դեռևս սեպտեմբերի 26-ին: Վարժանքներին ներգրավված են տանկեր, ՀՄՄ-ներ, զրահափոխադրիչներ, հաուբիցներ, հրթիռային կայաններ, անօդաչու թռչող սարքեր:

Նշենք, որ Թուրքիան, Իրաքը, ինչպես նաև Իրանը դեմ են քրդերի անկախացմանը Իրաքում: Իրաքը նույնիսկ ռազմական գործողություններ սկսեց քրդերի վերահսկած տարածքներում: Մի շարք տարածքներ կորցնելուց հետո Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը որոշեց սառեցնել սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները և բանակցությունների սեղանի շուրջ նստել Իրաքի կենտրոնական ղեկավարության հետ: Սակայն պաշտոնական Բաղդադը պահանջում է հանրաքվեի արդյունքների վերջնական չեղարկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *