Բաղդադը պահանջում է վերջնականապես չեղարկել Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները

Սեպտեմբերի 26-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, արձագանքելով 8 ամսով անկախության հանրաքվեի արդյունքների սառեցման վերաբերյալ Իրաքյան Քրդստանի որոշմանը, հայտարարել է, որ իրենք պահանջում են հանրաքվեի արդյունքների վերջնական չեղարկում: Հայտարարությունը փոխանցում է Reuters գործակալությունը:

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT

«Մենք ոչինչ չենք ընդունի, բացառությամբ դրանց [արդյունքների – խմբ. Ռազմինֆոյի] չեղարկման և սահմանադրության նկատմամբ հարգանքի», – հայտարարել է ալ-Աբադին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել, իսկ ավելի ուշ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեի արդյունքները 8 ամսով սառեցնելու որոշումը՝ փորձելով բանակցությունների գնալ պաշտոնական Բաղդադի հետ:

Հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական բանակը մտել է Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքներ և առանց լուրջ դիմադրության գրավել է Քիրքուքը, Սինջարը, ինչպես նաև այլ կարևոր նավթային պաշարներով հարուստ տարածքներ ու ռազմաբազաներ: Հանրաքվեի արդյունքների սառեցմամբ՝ Էրբիլը փորձում է վերջ դնել ռազմական գործողություններին և բանակցային սեղանի շուրջ նստել Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Իրադրությունը Իրաքի հյուսիսում 2017-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ. նկարը՝ գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության

Իրադրությունը Իրաքի հյուսիսում 2017-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ. նկարը՝ գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *