Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է զինծառայության մասին օրենքի նախագիծը

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինծառայության մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 9 պատգամավոր։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մեջ այժմ միավորվում են ներկայում գործող «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքները:

Ավելի վաղ՝ օգոստոսի 31-ի նիստում, ՀՀ կառավարությունը հավանության էր տվել օրենքի նախագծին։

Օրինագծով նախատեսվող փոփոխություններից մի քանիսին կարող եք ծանոթանալ այս հղումներով (12 , 3, 4):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *