Ռուսաստանը Սաուդյան Արաբիային Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ չի տրամադրելու։ Զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիը պատրաստ է, իսկ մատակարարումները կլինեն այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան որոշում ընդունի պայմանագրի գործարկման մասին։ Այս մասին հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ Հոկտեմբերի 18-ին փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
«Դա նրանցից է կախված, մեզ մոտ պայմանագիրը պատրաստ է։ Նրանք պետք է որոշում կայացնեն։ Բանակցությունները արդեն ավարտվել են, անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրրեը ուժի մեջ մտնեն։ Երբ նրանք որոշում ընդունեն, որ պայմանգիրը պետք է ուժի մեջ մտնի, նշանակում է կլինեն մատակարարումները», – ասել է Չեմեզովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Սաուդիան Արաբիան համաձայնություն են ձեռք բերել Սաուդյան Արաբիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ, հակատանկային հրթիռային համալիրներ, ավտոմատներ և այլ սպառազինություն վաճառելու շուրջ։
Սաուդյան Արաբիան ԱՄՆ միակ դաշնակիցը չէ, ով որոշել է ՀՕՊ համակարգեր ձեռք բերել Ռուսաստանից։ Թուրքիան և Ռուսաստանը նույնպես համաձայնության են եկել Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ վաճառելու շուրջ։
Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի դեկտեմբերից: Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ քննարկվում է նաև համալիրների համատեղ արտադրություն սկսելու հարցը։
Հետագայում ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել, քանի որ դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ: