ՌԴ-ն անհատույց պատրաստում է տաջիկ զինվորականների՝ Աֆղանստանի հետ սահմանը պահելու համար

Աֆղանստանի հետ սահմանները ամրացնելու համար Ռուսաստանը օժանդակում է Տաջիկստանին, ինչպես նաև Տաջիկստանի զինված ուժերի համար անհատույց հիմունքներով պատրաստում է մարտավարական խմբեր: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարը նշել է Տաջիկստանից իր գործնկերոջ հետ հանդիպման ընթացքում. փոխանցում է «ՏաջիկՏա» պետական լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մասնավորապես նշել է.

«Աֆղանստանի հետ սահմանները «ծածկելու» համար 2017-ին Ռուսաստանը օժանդակել է Տաջիկստանի ԶՈւ 4 գումարտակային և մեկ վաշտային մարտավարական խմբի պատրաստմանը»:

Ըստ որում Ռուսաստանը իր ռազմական բուհերում Տաջիկստանի զինվորականներին պատրաստում է անհատույց հիմունքներով: Շոյգուն նշել է, որ այս պահին ՌԴ ռազմական բուհերում սովորում է Տաջիկստանի զինուժի 560 զինծառայող:

Ռուսաստանը նաև սպառազինություն է մատակարարում Տաջիկստանին, ինչպես նաև արդիականացնում Տաջիկստանի ԶՈւ զինտեխնիկան:

Շոյգուն նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է արագացնել Տաջիկստանի և Ռուսաստանի միացյալ զորախմբի կիրառման պլանի մշակումը: Ըստ նրա՝ դրա անհրաժեշտությունը գալիս է Աֆղանստանում իրավիճակի նեգատիվ զարգացումներից: ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը նշում է, որ այդ կերպ հնարավոր վտանգներին դիմակայելու և զինված խմբավորումների սահմանահատումներից պաշտպանելու հնարավորությունը կմեծանա:

Հիշեցնենք, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարը գտնվում է Տաջիկստանում: Նիստին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *