Ադրբեջանական ԶԼՄ. Պակիստանի ԶՈւ ԳՇ պետը նոյեմբերին կայցելի Ադրբեջան

Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթը նախատեսում է ընթացիկ տարվա նոյեմբերին այցելել Ադրբեջան: Նման պնդում հրապարակել է ադրբեջանական մասնագիտացված «Ազերի դիֆենս» պարբերականի կայքը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ ներկայում ճշտվում են Պակիստանի ԶՈւ ԳՇ պետի այցի գրաֆիկը, մանրամասները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան էր այցելել Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Սոհաիլ Ամանը: Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել էին ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, հայտնի է դարձել, որ Պակիստանն Ադրբեջանին 10 միավոր սեփական արտադրության MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ կվաճառի:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ադրբեջանը ցանկանում է  գնել JF-17 Thunder թեթև կործանիչներ:

2016-ի նոյեմբերին էլ պակիստանյան կողմը հայտարարել էր 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին:

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *