Իրաքի բանակը հերքել է քրդերի վերահսկողության տակ գտնվող, նավթով հարուստ Քիրքուրքի շրջանի վրա խոշոր հարձակում նախապատրաստելու մասին քրդական կողմի տարածած հայտարարությունը։ Այս մասին հոկտեմբերի 11-ին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ տեղեկություններ է ստացել, թե իրաքյան բանակը՝ ներառյալ ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը և դաշնային ոստիկանությունը, նախապատրաստվում է խոշոր հարձակում իրականացնել Քիրքուքի հարավ-արևմուտքում և Մոսուլի հյուսիսում։
We're receiving dangerous msgs Iraqi forces, incl PMU & Fed Pol, are preparing major attack in South/West Kirkuk & North Mosul on Kurdistan.
— KR Security Council (@KRSCPress) October 11, 2017
Իրաքի բանակի խոսնակը, հերքելով այս տեղեկությունը, հայտարարել է, որ իրաքյան բանակը նախապատրաստվում է ալ-Կաիմի մարտերին և կենտրոնացած է միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող մարտերի վրա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի, Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել է զորքել ուղարկել Քիրքուք, որը նույնպես մասնակցել էր սեպտեմբերի 25-ի քրդական անկախության հանրաքվեին:
Ընդունված փաստաթղթի մեջ նշվում է, որ խորհրդարանը երկրի վարչապետին լիազորում է նաև կանխարգելել այդ տարածքներ այլ ուժերի ներխուժումը: Սա, ըստ երևոյթին, ուղղված է քրդական «Փեշմերգա» ջոկատների դեմ:
Նշենք, որ Քիրքուքը նավթի պաշարներով հարուստ շրջան է և Իրաքի կենտրոնական անկախության և Իրաքյան Քրդստանի միջև տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն է: Քիրքուքը ևս նեռարված է եղել անկախության հանրաքվեին մասնակցող տարածքների մեջ: Այս շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներխուժումից 2014-ին պաշտպանել էին հենց քրդական զինված ուժերը: