ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ըստ հաղորդագրության՝ նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 11-ին Տաջիկստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Նախորդ անգամ ԱՊՀ անդամ երկրիներ պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսին Մոսկվայում: Նիստին ընդունվել է 2018-ի համար նախատեսված զինված ուժերի համատեղ միջոցառումների պլանը: