Հոկտեմբերի 3-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի հրամանով պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել բրիգադային գեներալ Ղասեմ Թաղիզադեն։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Մինչ այս Թաղիզադեն զբաղեցնում էր Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։
Նշենք, որ Իրանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել 2017-ի օգոստոսից, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Ամիր Հաթամին նշանակվեց պաշտպանության նախարար։