Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանն այս պահին Չինաստանի հետ զենք-զինամթերքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք չի բերել», – փոխանցում է «Արմենպրեսս» լրատվական գործակալությունը:
Նախարար Սարգսյանը նշել է, որ զենքի գնման պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ ավելացնելով. «ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ և քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին»:
Վիգեն Սարգսյանն ավելացրել է, որ հայկական զինուժի սպառազինությունում արդեն իսկ երկար տարիներ է ինչ կա Չինաստանից ներկրված զենք-զինամթերք, և «Մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին Չինաստան այցի շրջանակներում, նախարար Սարգսյանն անդրադարձել էր նաև Հայաստանի զենքի գնումներին՝ խոսքում նշելով, որ Հայաստանի խոշորագույն մատակարարը Ռուսաստանն է, սակայն եթե հնարավորություն լինի՝ Չինաստանից գնումը ևս կդիտարկվի: