Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները հոկտեմբերի 1-ին կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական օդուժը հարվածել է Իրաքի հյուսիսային լեռնային Զապ շրջանում PKK-ի դիրքերին: Ըստ թուքրական կողմի՝ «ոչնչացվել են զինապահեստներ»:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ թուրքական օդուժը շարունակելու է թիրախի տակ պահել PKK-ի դիրքերը:
Ավելացնենք, որ մասնավորապես սեպտեմբերին թուրքական օդուժը գրեթե ամեն օր հարվածել է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին, սակայն հարվածների արդյունավետությունը այդքան էլ պարզ չէ: