Ռազմական բյուջեով ավելացումները հիմնականում կուղղվեն սպառազինությանը. Վիգեն Սարգսյան

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել ՀՀ 2018 թ. բյուջեի նախագծին, որով  նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացնել շուրջ 37 մլրդ դրամով: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ գումարի զգալի մասը կուղղվի հիմնականում զենք-զինամթերքին և սպառազինությանը:

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է հոկտեմբերի 2-ի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ 2018 թ. բյուջեի նախագծին: Եթե բյուջեն նույն տեսքով հաստատվի, ապա 2018 թվականի ռազմական բյուջեն կավելանա 37 մլրդ դրամով (շուրջ 17.6%):

Ըստ որում հիմնական ավելացումը վերաբերում է «ռազմական պաշտպանության» և «հետազոտական և նախագծային աշխատանքների» ոլորտներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *