Սեպտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ: Հրամանագիրը հրապարկվել է ՀՀ նախագահի կայքում:
2013 թվականի սեպտեմբերից Առաքել Մարատի Մարտիկյանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն էր: Գեներալ-մայորի կոչումը ստացել է ՀՀ նախագահի 2017-ի հունվարի 23-ի հրամանագրով։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը 2016թ. հունիսից զբաղեցնում էր գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի կենսագրությունը.
- Ծնվել է 1962թ.-ին Երևանում:
- 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը:
- 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում:
- 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
- 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան:
Ամուսնացած է, ունի 2 դուստր: