Սեպտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը նշանակավել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ: Հրամանագիրը հրապարկվել է ՀՀ նախագահի կայքում:
Մինչ այս գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնը:
2009 թվականից ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: