ՀՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրով՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշանակվել ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Նշենք, որ նախկինում կորպուսի հրամանատարն էր գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ով պաշտոնում նշանակվել էր նախագահի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով: