Գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար` ազատվելով ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից: Նա պայմանագիր է կնքել 2017 թվականի սեպտեմբերի 30-ից՝ մեկ տարի ժամկետով:
Նույն օրը հրապարակված մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը ազատվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում (1,2):
Վաղինակ Սարգսյանը հետախուզության վարչության պետի պաշտոնում էր նշանակվել 2016 թվականի հունիսի 17-ին: