Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քոջաքյոյ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և ուժայինների բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 սերժանտ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Բախումների արդյունքում վիրավորվել է նաև ժանդարմերիայի մայոր: Մայորը հոսպիտալազացվել է:
Թուրք-քրդական բախումները հարաբերական դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Չնայած երկու տարի շարունակվող գործողություններին Թուրքիայի ուժայիններին դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին:
Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիան, ոստիկանությունը, բանակի տարբեր ստորաբաժանումներ: Թուրքայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ վերջին մեկ տարում ուժայինները «վնասազերծել են» PKK-ի 2300 զինյալի: