Panorama լրատվակայքի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տեղակալ Արտակ Զարքարյանը սեպտեմբերի 19-ին հայտարարել է, որ առաջիկա բարեփոխումներով մի փոքր ավելի խստացնելու են պարտադիր զինծառայության կարգը և նախատեսում են, որ պարտադիր կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա:
«Զինվորական ծառայությունը օրենսդրական պարտականություն է: Ճիշտ է՝ զինծառայությունից սահմանված եղանակով ազատվելը ևս օրենքով նախատեսված է, բայց զինծառայությունը եղել է, կա, մնալու է օրենսդրական պարտականություն»,– նշել է Արտակ Զաքարյանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարարի ելույթն ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՀՀ ՊՆ ներկայացրած օրինագծով նախատեսվում է վերացնել անվճար սովորելու համար զինծառայությունից տարկետման տրամադրումը: Ամենայն հավանակնությամբ փոխնախարարը հենց այս փոփոխությոան մաիսն է զրուցել: