Ադրբեջանը սահմանամերձ գոտում նոր զորամաս է շահագործման հանձնել

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է սահմանամերձ գոտում Ադրբեջանի ԶՈւ նոր զորամասի բացման արարողությանը: Այս մասին հայտնում Է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը մասնակցում են զորամասի բացման արարողությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը մասնակցում են զորամասի բացման արարողությանը

Դատելով նրանից, որ նախարարին և երկրի ԶՈւ ԳՇ պետին ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Խագանի Ջեբրայիլով` զորամասը հենց այդ կորպուսի տարածքում է:

Ադրբեջանի ՊՆ 3-րդ բանակային կորպուսի պահպանության տեղամասը ձգվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագոտու երկայնքով:

Նույն օրը Զաքիր Հասանովը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը այցելել են հենց 3-րդ կորպուսի ենթակայության տակ գտնվող առաջնագծի դիրքեր:

Ադրբեջանի ԶՈւ 3-րդ ԲԿ-ում նոր բացված զորամասը

Ադրբեջանի ԶՈւ 3-րդ ԲԿ-ում նոր բացված զորամասը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *