Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի համար Իրանում հարվածային ուղղաթիռ են արտադրում։ Ուղղաթիռի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։ Սեպտեմբերի 19-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ուղղաթիռի մարտավարա-տեխնիկական բնութագրերի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։ Հայտնի է, որ անձնակազմը բաղկացած է լինելու 2 հոգուց։
Ուղղաթիռի կառուցման մասին Իրանում առաջին անգամ հայտարարել են 2014-ի սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հաջիզադեն հայտարարել էր, որ Իրանը մոտ 10 տոննա կշռող հզոր ավիառումբ ունի, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռներից։