Չինական ավիակիրը դուրս է գալիս փորձարկման (ֆոտո)

Նոյեմբերի 29-ին բաց ծովում փորձարկումների է դուրս եկել չինական «Շի Լանգ» ավիակիրը։ Սա ավիակրի արդեն երկրորդ փորձարկումներն են ծովում, իսկ առաջին փորձարկումները տեղի են ունեցել օգոստոսի 10-ին և հարուցել էին ԱՄՆ-ի ու Ճապոնիայի դժգոհությունը, որոնք պահանջել էին Չինաստանին բացատրել, թե ինչի համար է իրեն պետք ավիակիր։

Պետք է ենթադրել, որ ԱՄՆ-ը մոռացել է, որ հանդիսանում է ամենամեծ ավիակրային նավատորմ ունեցող երկիրը։ Ընդ որում ամերիկան ավիակիրները շատ ավելի հզոր և մեծ են, քան չինականը։ Այսպես, ամերիկյան 11 ավիակիրներից 10-ի ջրատարողությունը 1.6 անգամ ավելին է, քան չինականինը։ Նույնիսկ ամերիկյան ամենահին և փոքր ավիակիրը 1.2 անգամ ավելի մեծ ջրատարողություն ունի։ Չինական ավիակիրը զիջում է ամերիկյաններին նաև ինքնաթիռների և ուղղաթիռների քանակով. ամերիկյան յուրաքանչյուր ավիակիր կրում է 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, այդ թվում` 55 կործանիչ, իսկ չինական ավիակիրը կարող է կրել 26 կործանիչ և 24 ուղղաթիռ (ընդհանուր` 50)։ Դա դեռ չհաշված «Տարավա» և «Ուոսփ» տիպի ունիվերսալ դեսանտային նավերը (համապատասխանաբար մեկ և ութ հատ), որոնք, ըստ էության, միջին չափի ավիակիրներ են։ Այդ դեսանտային նավերը «Շի Լանգին» ջրատարողությամբ զիջում են մոտ 1.3 անգամ և կարող են կրել մինչև 42 ուղղաթիռ կամ մինչև 20 «Հարիեր 2» տիպի գրոհիչ ինքնաթիռ։

Նշենք, որ չինական «Շի Լանգը» նախկին խորհրդային «Վարյագ» ավիակիր հածանավն է, որը ԽՍՀՄ փլուզումից հետո բաժին էր հասել Ուկրաինային և 1998 թվականին վաճառվել Չինաստանին` առանց սարքավորումների, շարժիչի ու սպառազինության։ Չինաստանն իր ուժերով վերանորոգում և արդիականացնում է ավիակիրը։

Աղբյուրը։

2 responses to “Չինական ավիակիրը դուրս է գալիս փորձարկման (ֆոտո)

  1. Pingback: Չինական ավիակիրն ավարտել է ընթացքային փորձարկումները | Ռազմ.info

  2. Pingback: Չինաստանը փորձարկում է ավիակիրը` կործանիչի և ուղղաթիռի մակետներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *