Չինական ավիակիրն ավարտել է ընթացքային փորձարկումները

Չինական «Շի Լանգ» ավիակիրը, որը նոյեմբերի 29-ին դուրս էր եկել բաց ծով` փորձարկումների, դեկտեմբերի 11-ին ավարտել է դրանք և վերադարձել նավահանգիստ։ Հետաքրքրական է, որ ճապոնական «Իոմիուրի» թերթի տվյալներով ավիակիրն առաջին անգամ նաև վարժանքներ է իրականացրել «J-15» կործանիչների մասնակցությամբ («J-15»-ը ռուսական «Սու-33Մ» կործանիչի պատճենն է), սակայն կործանիչները վայրէջք կատարելու փորձ չեն իրականացրել, քանի որ չինական ավիակիրը դեռ չունի ինքնաթիռների արգելակման սարքավորումներ։ Ռուսաստանը հրաժարվել էր Չինաստանին վաճառել այդպիսի սարքավորումներ, իսկ սեփական արտադրանք չինացիներն առայժմ չունեն։

Первый китайский авианосец проекта 11436М успешно прошел ходовые морские испытания
Китайский авианосец провел в море первые тренировки с привлечением боевых самолетов J-15

One response to “Չինական ավիակիրն ավարտել է ընթացքային փորձարկումները

  1. Pingback: Չինաստանը փորձարկում է ավիակիրը` կործանիչի և ուղղաթիռի մակետներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *